Փաշինյանը բանակցում է ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս մարտի 11-ին ընդդիմադիր գործիչ՝ «Երրորդ ուժ» կուսակցության ղեկավար Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակ) բառացիորեն հայտարարեց․ «44 օրվա ընթացքում մենք կհասնենք իշխանության հրաժարականին»։
Թովմասյանի խոստացած ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 24-ին, իսկ իշխանությունը կարծես թե մտադիր չէ մինչ այդ հրաժարական ներկայացնել։ Իսկ ինքը՝ Արտակ Թովմասյանը, արդեն հայտնվել է պրոիշխանական դաշտում։
Իշխանական մեր աղբյուրները նաև հավաստիացնում են, որ Նիկոլ Փաշինյանի ձևական հրաժարականն էլ կլինի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 24-ից հետո։ Ավելին, երեկ մեզ անգամ լուրեր հասան, որ Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել և բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի և չեղարկի ընտրությունները։
https://operativ.am/?p=423190&l=am