Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՄեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i139084-Հայաստանի_աշխատանքի_և_սոցիալական_հարցերի_նախարարՄեսրոպ_Առաքելյանը_հրաժարական_է_տվել
Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 14:02 Asia/Tehran
  • Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՄեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել

Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։

Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։

Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մերոպ Առաքելյանի «Առաքելություն» կուսակցությունը պատրաստվում մասնակցել խորհրդանական ընտրություններին, ում միանալու է նաև Մանե Թանդիլյանը։

168.am