Լիլիթ Մակունցը նշեց, թե երբ է հրաժարական տալու Նիկոլ Փաշինյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i139086-Լիլիթ_Մակունցը_նշեց_թե_երբ_է_հրաժարական_տալու_Նիկոլ_Փաշինյանը
Հաշվի առնելով այն, որ այսօր ապրիլի 23-ն է, կարծում եմ, որ առաջիկայում, մինչև ամսվա վերջ կլինի հրաժարականը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է հրաժարական տալու Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 14:18 Asia/Tehran
  • Լիլիթ Մակունցը նշեց, թե երբ է հրաժարական տալու Նիկոլ Փաշինյանը

Հաշվի առնելով այն, որ այսօր ապրիլի 23-ն է, կարծում եմ, որ առաջիկայում, մինչև ամսվա վերջ կլինի հրաժարականը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է հրաժարական տալու Նիկոլ Փաշինյանը:

 

«Կոնկրետ օրը այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց մինչև ամսվա վերջ կլինի հրաժարականը»,-ասաց նա

Հարցին, թե որն է գործող իշխանության ձեռքբերումը այս երեք տարիների ընթացքում, նա պատասխանեց. «Կարեւոր հարց է, որը լայնորեն քննարկման առարկա է լինելու առաջիկա ընտրությունների ընթացքում: Բայց եթե մեկ բառով նշեմ, թե որն է ամենամեծ նվաճումը 2018-ից հետո, ես կարծում եմ՝ այն ժողովրդավարական բարեփոխումները, որին հետեւողականորեն գնում է Հայաստանը եւ ազատ քաղաքացին:

Հուսամ քարոզարշավի ընթացքում մենք մեր արած գործողությունների հետ կապված կկարողանանք հստակ ներկայացնել քաղաքացիներին, թե ինչ է արվել: Կներկայացնենք նաեւ այն ամենը, ինչ չենք հասցրել անել: Այնպես չէ, որ հասցրել ենք անել բոլոր այն փոփոխությունները, որոնք կցանկանայինք, որ տեղի ունենային»:

orakarg.com