Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i139160-Փաշինյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Պուտինի_հետ
Հայաստանի Հանրապպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2021 14:18 Asia/Tehran
  • Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հայաստանի Հանրապպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը կայուն է և հանգիստ:

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կապված հունիսին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

 

1in.am