ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i139350-ԱԺ_Իմ_քայլը_խմբակցությունը_վարչապետի_պաշտոնում_առաջադրել_է_Նիկոլ_Փաշինյանի_թեկնածությունը
Հայաստանի խորհրդարանն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2021 18:13 Asia/Tehran
  • ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Հայաստանի խորհրդարանն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին  հրաժարական է տվել ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Փաշինյանը հիշեցրել է, որ մարտի 18-ին Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով հայտարարել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ ՀՀ գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Սրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio