Լավրովը մայիսին աշխատանքային այց կիրականացնի Հայաստան. Զախարովա
Ապրիլ 29, 2021 14:05 Asia/Tehran
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կիրականացնի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- հայտնել է Զախարովան:
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստան այցի շրջանակում հանդիպումների ինչ օրակարգ կունենա Լավրովը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ