Հայ պատգամավորն ընդգծել է ռուսական բանակի հետ գհամագործակցելու անհրաժեշտությունը
Հայ պատգամավորը կոչ է արել ընդլայնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ` Ադրբեջանի հետ հերթական հավանական դիմակայությանը պատրաստ լինելու համար:
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսկացության նիստում,. Գևորգ Գորգիսյանն ասել է. «Երևանը պետք է ընդլայնի իր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Բաքվի հետ հնարավոր առճակատման դեպքում և Մոսկվային խնդրի զորուժ տեղակայել Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանին:
«Ռուսաստանի հետ անվտանգության համագործակցությունն անհրաժեշտ է Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ագրեսիային հակազդելու համար», - հավելել է Գորգիսյանը:
Մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը փորձել են հատուկ գործողություններ իրականացնլ Սյունիքի սամանամերձ շրջաններից մեկում, ինչը կասեցվել է հայկական բանակի կողմից:
Ավելի վաղ, Հայաստանը նաև հայտարարել էր Իրանին և Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու հենակետերի տեղակայման մասին: