Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող
https://parstoday.ir/hy/news/armenia-i141634-Վերին_Շորժայի_սահմանային_հատվածում_փոխհրաձգության_հետևանքով_զոհվել_է_պայմանագրային_զինծառայող
Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2021 13:26 Asia/Tehran
  • Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող

Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող:

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան»,- ասված է հաղորդագրությւան մեջ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio