Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է այդ երկր տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i141870-Հայաստանի_վարչապետի_պաշտոնակատարն_ընդգծել_է_այդ_երկր_տարածքային_ամբողջականության_պահպանման_անհրաժեշտությունը
Սահմանային տարածքներ կատարած այցիցի հետո, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց քաղաքական ճանապարհով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2021 04:46 Asia/Tehran
  • Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է այդ երկր տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը

Սահմանային տարածքներ կատարած այցիցի հետո, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց քաղաքական ճանապարհով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը:

 Նիկոլ Փաշինյանը  հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՀՀ տարածք ներխուժած  ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, և որ այդ ուժերը պետք է հետ քաշվեն:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ Երևանը շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի զինծառայողներին Հայաստանի տարածքից վտարելու համար:

 Ավելի վաղ կայացած կառավարության  յիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինվորների կողմից հայ զինվորների գերևարումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է:

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հայտարարություն, որում ասված էր, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը գերևարել են 6 հայ զինծառայողների:

Ադրբեջանի զինծառայողները շուրջ երկու շաբաթ տեղակայված են Հայաստանի երեք սահմանային տարածքներում: