Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Մակրոն
https://parstoday.ir/hy/news/armenia-i142206-Ադրբեջանական_ուժերը_պետք_է_դուրս_գան_ՀՀ_ինքնիշխան_տարածքից._Մակրոն
Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2021 14:25 Asia/Tehran
  • Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Մակրոն

Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, այս մասին նշեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ՝ նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են։

«Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում, առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, մյուս բանտարկյալներին, ինչպես նաև տարածքների ականազերծմանը։ Նաեւ շատ կարեւոր հարց է ժառանգության պահպանությունը ԼՂ-ում եւ շրջակա տարածքներում։ Թե քրիստոնեական, թե մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն ապաէսկալացիայի և հաստատեն երկխոսություն»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։

Էմանուել Մակրոնն ընդգծեց, որ ՀՀ֊ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։ «Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից եւ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։

Էմանուել Մակրոնն ընդգծեց՝ այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ։

Երկու երկրների ղեկավարների օրակարգում նաեւ տնտեսական համագործակցության հարցեր են՝ նախանշելով տարբեր ուղղություններ, Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հարցում համագործակցություն և այլն:

«Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,-հավելեց Էմանուել Մակրոնը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio