ԵԽ պատգամավոր․ Դադարեցրեք հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i143468-ԵԽ_պատգամավոր_Դադարեցրեք_հայ_ռազմագերիների_կեղծ_դատավարությունը
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2021 13:27 Asia/Tehran
  • ԵԽ պատգամավոր․ Դադարեցրեք հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությանը։

«Դադարեցրեք հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ դատավարությունը, որոնք գերության մեջ են պահվում Ադրբեջանի կողմից։ Ես կոչ եմ անում Եվրամիությանը, Եվրոպական հանձնաժողովին էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատման գործում»,- թվիթերում գրել է Ֆուրլասը։

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նախօրեին սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց Բաքուն մեղադրում է ահաբեկչության և դիվերսիոն գործողություններ կատարելու մեջ։

Ադրբեջանական դատարանի առջև կանգնած հայ ռազմագերիները գերեվարվել են 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Նշենք, որ օրերս Բաքվում  20-տարվա ազատազրկման դատապարտվեց լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը։

panorama.am