Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i144530-Նախկին_ոստիկանապետ_Վլադիմիր_Գասպարյանի_գույքի_վրա_արգելանք_է_դրվել
Նախկին ոստիկանապետն արդեն իսկ հրավիրվել է դատախազություն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության առնչությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2021 14:10 Asia/Tehran
  • Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

Նախկին ոստիկանապետն արդեն իսկ հրավիրվել է դատախազություն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության առնչությամբ։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

«Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել է դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։ Դատարանի որոշմամբ Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց»,- ասացին դատախազությունից։

Դատախազությունից հավելեցին նաև, որ, հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության գաղտնիությունը, այլ անձանց պատկանող գույքի նկատմամբ իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրել։

1in.am