«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես դիմեց ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյուքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i144718-Պատիվ_ունեմ_դաշինքը_նույնպես_դիմեց_ՍԴ_պահանջելով_անվավեր_ճանաչել_ընտրությունների_արդյուքները
«Պատիվ ունեմ» դաշինքի դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյուքները անվավեր ճանաչելու պահանջով։ ՍԴ-ն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 4 դիմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2021 15:12 Asia/Tehran
  • «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես դիմեց ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյուքները

«Պատիվ ունեմ» դաշինքի դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյուքները անվավեր ճանաչելու պահանջով։ ՍԴ-ն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 4 դիմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքները անվավեր ճանաչելու պահանջով»,- գրել է Եվա Թովմասյանը։

Նշենք , որ այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի և «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։

https://yerevan-times.com