Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի և միջնաժամկետ հեռանկարում բանկի գործունեության տարածաշրջանի թարմացված մակրոտնտեսական կանխատեսումը: 2021-ի համար կանխատեսվել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ:
Նշվում է, որ Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր Ռուսաստանում ավելի ակտիվ տնտեսական վերականգնումը ուժեղ խթան է հաղորդել առաջին կիսամյակում մեր երկրից արտահանման ծավալներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանում Եվրասիական զարգացման բանկը տարեվերջին ակնկալում է 5.4 տոկոսանոց գնաճ:
Բանկի տվյալներով՝ Բելառուսում գնաճը կազմելու է 8.7 տոկոս, Ղազախստանում՝ 6.7 տոկոս, Ղրղզստանում՝ 7.7 տոկոս, Ռուսաստանում՝ 5 տոկոս, իսկ Տաջիկստանում՝ 7.4 տոկոս:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio