Ռուստամ Բադասյան .Ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա
https://parstoday.ir/hy/news/armenia-i145222-Ռուստամ_Բադասյան_.Ընտրություններն_անվավեր_ճանաչելու_որևէ_հիմք_չկա
Ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 12:55 Asia/Tehran
  • Ռուստամ Բադասյան .Ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա

Ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

«Մի պարզ վարժություն կարող ենք անել, բացել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի եզրակացությունը, կարդալ, թե այնտեղ ինչ գնահատական է տրվել ընտրություններին ու համեմատել, օրինակ, 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ։ Այնտեղ կտեսնեք ինչ էական տարբերություն կա, վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող, անցել են արդար մրցապայքարում», -նշեց նա։

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է բոլորն այս ընտրությունների կապակցությամբ իրար շնորհավորեն, որովհետև սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է։

Բադասյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումների դատաքննությանն ինքն է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում։

aysor.am/am