Պուտինը շտապում է մինչեւ հեռանալը Հայաստանից կորզել համաձայնությունը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ իրենք ելնում են այն բանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրությունը սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք Է։
Մենք բազմիցս նշել ենք, որ որպես կայուն եւ երկարատեւ խաղաղության լուծման ամենակաճ ճանապարհ ենք դիտարկում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի սահմանազատումը՝ հետագա սահմանագծման հեռանկարով-, ասել է Զախարովան։
Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապում։ Ինչո՞ւ է Պուտինը Փաշինյանին շտապ Մոսկվա հրավիրել մինչեւ նոր խորհրդարանի առաջին նիստը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը դեռ քննարկում է ընտրությունների արդյունքները բողոքարկող հայցը։ Արդյոք Մոսկվան օգտագործում է այդ հանգամանքը՝ Փաշինյանին հարկադրելու դեմարկացիոն պայմանագրին։
Մոսկվայում Պուտինը Փաշինյանին ասել է, որ նա ստացել է ժողովրդի վստահությունը, սակայն «տնային աշխատանք» է տվել։ Տպավորություն է, որ Ռուսաստանը վախենում է չհասցնել ներքին ու արտաքին խորացող խնդիրների պայմաններում, որոնք սեղմում են նրա շուրջ օղակը։
Միգուցե Մոսկվայում անհանգի՞ստ են, որ Հայաստանում քաղաքական ուժերը հանկարծ կմիանան որեւէ գաղափարի շուրջ։ Մայիսին, թուրքերի ներխուժման եւ փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարություններից հետո Հայաստանում յուրօրինակ կոնսենսուս է ձեւավորվել այդ փաստաթուղթը մերժելու շուրջ։ Մոսկվան գիտի, որ ամեն ինչ Երեւանի ձեռքում է, եւ փորձում է արագացնել գործընթացները, մինչեւ սեպտեմբերին Դումայի ընտրություն եւ իշխանության տրանզիտ։
Շտապում է եւ Բաքուն, որն արդեն խնդրում է Հայաստանին համաձայնել գոնե սկսել սահմանազատումը։ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է գնահատեն իրավիճակը եւ հնարավորությունները, այլ ոչ թե ինքնամոռաց պայքարեն «ինքնիշխանությունը հանձնելու իրավունքի» համար։
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio