Հայաստանը գործարկել է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ եռալեզու կայք
https://parstoday.ir/hy/news/armenia-i146286-Հայաստանը_գործարկել_է_Ղարաբաղյան_պատերազմի_ընթացքում_իրականացված_ռազմական_հանցագործությունների_վերաբերյալ_եռալեզու_կայք
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք: Կայքը աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 13:11 Asia/Tehran
  • Հայաստանը գործարկել է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրականացված  ռազմական հանցագործությունների վերաբերյալ եռալեզու կայք

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք: Կայքը աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

 Հայաստանի Հանրային ռադիոյի կայքի փոխանցմամբ,   War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում:

Կայքը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից՝ Ռազմական հանցագործություններ,ռազմագերիներ, մշակութային ցեղասպանություն,ատելության խոսք, վարձկաններ (սիրիացի ահաբեկիչների ներգրավումը պատերազմին, և Թուրքիայի դերը), զեկույցներ (միջազգային և տեղական):

Մինչ այժմ Ադրբեջանի իշխանությունները չեն արձագանքել Հայաստանի կողմից  նոր կայքի գործարկմանը:

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությանը, հերթական անգամ սկսվել է հայ-ադրբեջանական սահմանային հակամարտւթյունը: