Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել իրանցի գործընկերոջը
Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել է Հուսեյն Ամիր Աբդուլլահյանին՝ Իրանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին՝ Իրանի արտաքին գործերի նախարար ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուղերձում ասվում է. «Ես հավատում եմ, որ ձեր ծառայության ընթացքում երկու երկրները կշարունակեն զարգացնել իրենց բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են խորը պատմական սովորույթների և ավանդույթների վրա, և ես վստահ եմ, որ երկկողմ ջանքերի շնորհիվ օրստօրէ կզարգանա կնդլայնվի երկու բարեկամ ազգերի հարաբերությունները»:
Հայաստանի արտգործնախարաը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դերակատարություն ունի Հարավային Կովկասում, և հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության նոր մարտահրավերները՝ մենք հետամուտ ենք տարբեր ոլորտներում երկխոսության խորացման խնդրին և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործին»:
Բացի Հայաստանի արտգործնախարարից, առանձին ուղերձներով Ամիր Աբդոլահյանին շնորհավորել են նաև Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի Հանրապետության, Օմանի և մի քանի այլ երկրների արտգործնախարարներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio