Հայերի մեծամասնությունը գոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից
https://parstoday.ir/hy/news/armenia-i150186-Հայերի_մեծամասնությունը_գոհ_է_խորհրդարանական_ընտրությունների_արդյունքներից
Հայաստանում անցկացված համազգային նոր հարցման արդյունքները վկայում են, որ բնակչության 63 տոկոսը գոհ է վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2021 05:00 Asia/Tehran
  • Հայերի մեծամասնությունը գոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Հայաստանում անցկացված համազգային նոր հարցման արդյունքները վկայում են, որ բնակչության 63 տոկոսը գոհ է վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:

Հայաստանում Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն, հայերինավելի քիչ է անհանգստացնում կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալու, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմից հետո անվտանգության իրավիճակը:

«Հայաստանում ընտրությունների արդյունքներից գոհունակությունը արտացոլում է հայ ժողովրդի պատրաստակամությունը՝ ղեկավարել իր երկիրը», - ասում է Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի եվրասիական բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը:

2021 թվականի հունիսի 20 -ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական  ընտրություններ, որոնց արդյուքնում ձայների մեծամասնությամբ (91.53 տոկոս) հաղթեց  Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Այնուամենայնիվ, Փաշինյանը դեռ շատ ընդդիամդիրներ ունի, որոնք քննադատում են նրա արտաքին քաղաքականությանը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: