Pfizer-ի ներկրումը Հայաստան ուշանում է. աշխարհում պատվաստանյութի դեֆիցիտ կա
Հայաստանի Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ նախնական տվյալներով կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսերին։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնեց, որ Pfizer-ի ներկրման հետ կապված նախնական ժամկետները չեն պահպանվում, քանի որ ամբողջ աշխարհում, գլոբալ առումով, պատվաստանյութի դեֆիցիտ կա։
«ՀՀ-ն շարունակում է բանակցությունները պատվաստանյութի ձեռքբերման գործում։ Պետք է նկատի ունենալ, որ ամբողջ աշխարհում տուրիզմի ակտիվ սեզոնից հետո հիվանդացության աճ է նկատվում և պատվաստանյութի պահանջարկը մեծ է։ Պետք է նշել նաև, որ գերտերությունները շարունակում են պատվաստանյութի ձեռբերման «կռիվը»։ Եվ Հայաստանն ամեն ինչ անում է, որ քաղաքացիների համար ապահովվի պատվաստանյութի ընտրության հնարավորությունը», - ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։Թե երբ Pfizer պատվաստանյութը կներկրվի, նախարարությունից ժամկետներ չեն նշում, սակայն ասում են, որ բանակցություններն ընթացքի մեջ են։
Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում:
aysor.am