Իրանական բեռնատարը բախվել է դեպի Քաջարան ընթացող «Գազելին»․ 6 տուժած կա
https://parstoday.ir/hy/news/armenia-i150252-Իրանական_բեռնատարը_բախվել_է_դեպի_Քաջարան_ընթացող_Գազելին_6_տուժած_կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում՝ Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան բախվել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազելին»։ 6 տուժած կա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2021 14:00 Asia/Tehran
  • Իրանական բեռնատարը բախվել է դեպի Քաջարան ընթացող «Գազելին»․ 6 տուժած կա

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում՝ Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան բախվել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազելին»։ 6 տուժած կա։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 329 կմ հատվածում՝ բեռնատարը դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող «Գազելին», տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

panarmenian.net