Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i150350-Նախագահական_նստավայրում_տեղի_է_ունեցել_ՀՀ_կառավարության_անդամների_երդման_արարողությունը
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 16:23 Asia/Tehran
  • Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև՝ կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ի շահ պետության և ժողովրդի:

armenpress.am