Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ ունի
Հայաստնում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթն ավարտում է իր առաքելությունը։ Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ։ Անդրադարձ է եղել նաև արցախյան հակամարտությանը։
Ժոնաթան Լաքոթը խոսել է նաև այն մասին, թե ինչպես են համանախագահող երկրները հնարավոր համարում տարածաշրջանային համագործակցությունը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, եթե Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին ու չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսումն է՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որոնք իրենք կքննարկեն», ասել է դեսպանը։
lragir.am