Հրապարակվել է Ադրբեջանի ուժերի կողմից հայկական արոտավայրերը հրդեհվելու տեսանյութը
Սեպտեմբեր 12, 2021 14:19 Asia/Tehran
Ավելի վաղ, Հայաստանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ուժերը ոտնձգություն են կատարում հայկական սահմանային շրջաններում և անհանգստացնում բնակչությանը, նույնիսկ վնասելով արոտավայրերն ու անասունները:
Վերջերս տեսանյութ է հրապարակվել, որտեղ պատկերված է, թե ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վառում են հայկական արոտավայրերը:
Նշենք, որ այս տեսանյութում Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում:
Չնայած Երևանի ներկայացրած ապացույցներին, Բաքուն շարունակում է հերքել ցանկացած ոտնձգություն Հայաստանի տարածքի նկատմամբ: