Պուտինի ու Փաշինյանի շուտով կհանդիպեն. Մատվիենկո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում անձնական հանդիպում կունենան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում անձնական հանդիպում կունենան, այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա նշել է, որ Պուտինն ու Փաշինյանն այս տարի երեք հանդիպում են ունեցել ու 14 հեռախոսազրույց, ու մոտ ժամանակներում նոր հանդիպում է սպասվում։
Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է: Նախատեսված են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի վերջին օրը պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
armeniasputnik.am