Հռոմի պապն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
Հոկտեմբեր 11, 2021 17:15 Asia/Tehran
Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Vaticannews»-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:
«Ջերմ քննարկումների ժամանակ ընդգծվել է Սուրբ Աթոռի և քրիստոնեական հնագույն ավանդույթներով երկրի՝ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցերը: Կողմերը կենտրոնացել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
armenpress.am
Պիտակ