Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ
https://parstoday.ir/hy/news/armenia-i155436-Արարատ_Միրզոյանն_աշխատանքային_այցով_կմեկնի_Փարիզ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-12-ն աշխատանքային այցով կլինի Փարիզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 14:42 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-12-ն աշխատանքային այցով կլինի Փարիզում:

  Արարատ Միրզոյանը  կմասնակցի  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ այցի շրջանակներում նախարարը կունենա երկկողմ հանդիպումներ:

Արարատ Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը:

armenpress.am