Արարատ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i156830-Արարատ_Միրզոյանը_Լավրովին_է_ներկայացրել_Ադրբեջանի_գործողությունների_հետևանքով_ստեղծված_իրավիճակը
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատման համար:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 24, 2021 16:16 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Ադրբեջանի  գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատման համար:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Տեղեկացվում է, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

«Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին հարձայումների  հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Նշենք, որ մայիսի 12–ից ադրբեջանական ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում և փորձում է հաստատվել այնտեղ։ Պարբերաբար բախումներ են գրանցվում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։

Գորիս—Կապան ճանապարհին Ադրբեջանն արդեն մաքսակետեր է տեղադրել։

armeniasputnik.am