Անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն. Ներգրավվել է օդուժը
Նոյեմբեր 25, 2021 14:36 Asia/Tehran
Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները:
Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:
Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
news.am
Պիտակ