Հայաստանում տեղի է ունեցել «Նիմայական ընթերցումներ» խորագրով միջոցառում
https://parstoday.ir/hy/news/armenia-i158026-Հայաստանում_տեղի_է_ունեցել_Նիմայական_ընթերցումներ_խորագրով_միջոցառում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում, մի խումբ դասախոսների, ուսանողների և պարսից լեզվով ու գրականությամբ հետաքրքրվողների մասնակցությամբ, տեղի է ունեցել «Նիմայական ընթերցումներ» խորագրով միջոցառում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 05:00 Asia/Tehran
  • Հայաստանում տեղի է ունեցել «Նիմայական ընթերցումներ» խորագրով միջոցառում

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում, մի խումբ դասախոսների, ուսանողների և պարսից լեզվով ու գրականությամբ հետաքրքրվողների մասնակցությամբ, տեղի է ունեցել «Նիմայական ընթերցումներ» խորագրով միջոցառում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հանդիպմանն ասել է.«Պարսկական պոեզիան իրանական ողջ մշակույթի  հայելին է»:

Ոսկանյանը հավելել է, որ պարսկական պոեզիայի և դրա զարգացման փուլերի վերաբերյալ տեղեկություններն անհրաժեշտ և կարևոր են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են  իրանական մշակույթով։

Ամբիոնի  պրոֆեսոր Գառնիկ Գևորգյանն ասել է. «Ժամանակակից պարսկական գրականությունը մեծ ներուժ ունի իրանական մշակույթի խորը ըմբռնման համար: Հուսով ենք, որ հայ ուսանողների և հետազոտողների համար  պայմաններ կստեղծվեն՝ ավելի լավ ծանոթանալու  իրանական ժամանակակից պոեզիային և գեղարվեստական ​​գրականությանը»:

Հանդիպմանը, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի երրորդ կուրսի մի խումբ  ուսանողներ ներկայացրել են  հետազոտական ​​նյութեր՝ ժամանակակից պարսկական պոեզիայի առաջամարտիկների վերաբերյալ: