Ռուսաստանի փոխվարչապետն առաջիկա օրերին Հայաստան կժամանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i158918-Ռուսաստանի_փոխվարչապետն_առաջիկա_օրերին_Հայաստան_կժամանի
Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2021 17:31 Asia/Tehran
  • Ռուսաստանի փոխվարչապետն առաջիկա օրերին Հայաստան կժամանի

Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

 Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` չհստակեցնելով հստակ օրը։

Օվերչուկը, որը նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է գալու պատվիրակությամբ` Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նիստը կկայանա դեկտեմբերի 21-22-ին:

Ալեքսեյ Օվերչուկն այժմ Ադրբեջանում է։

Հիշեցնենք` ՌԴ փոխվարչապետը Հայաստան էր եկել նաև նոյեմբերի 24-ին։ Նա Նիկոլ

Փաշինյանի հետ քննարկել էր տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարները։

armeniasputnik.am