Իրանի Մեջլիսի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i159262-Իրանի_Մեջլիսի_պատգամավորներն_այցելել_են_Հայոց_ցեղասպանության_հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 21-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի ուղեկցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 15:06 Asia/Tehran
  • Իրանի Մեջլիսի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 21-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի ուղեկցությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Իրանից ժամանած պատվիրակության անդամները, որոնց թվում էին նաև Իրանի Մեջլիսի երկու հայազգի պատգամավորներ Արա Շավերդյանը և Ռոբերտ Բեգլարյանը, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

armenpress.am