ՀՀ նախագահը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i159468-ՀՀ_նախագահը_կարևորել_է_Իրանի_հետ_բարեկամական_հարաբերությունների_անհրաժեշտությունը
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Իրանը չի միջամտում ռազմական և անվտանգության հարցերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 14:26 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների անհրաժեշտությունը

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Իրանը չի միջամտում ռազմական և անվտանգության հարցերին։

Fars News լրատվական գործակալություն հաղորդման համաձայն, Սաուդյան Arab News թերթին տված հարցազրույցում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են:

Անդրադառնալով Իրան-Հայաստան էներգետիկ փոխանակումներին Արմեն Սարգսյանն ասել  է. «Իրան-Հայաստան հարաբերությունների հիմքը  պատմական, քաղաքական և մշակութային են և այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»։

Հայաստանի նախագահն անհիմն է համարել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ցուցաբերած Թեհրանի գաղտնի աջակցության մասին լուրերը։