ՀՀ նախագահը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների անհրաժեշտությունը
Դեկտեմբեր 23, 2021 14:26 Asia/Tehran
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Իրանը չի միջամտում ռազմական և անվտանգության հարցերին։
Fars News լրատվական գործակալություն հաղորդման համաձայն, Սաուդյան Arab News թերթին տված հարցազրույցում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են:
Անդրադառնալով Իրան-Հայաստան էներգետիկ փոխանակումներին Արմեն Սարգսյանն ասել է. «Իրան-Հայաստան հարաբերությունների հիմքը պատմական, քաղաքական և մշակութային են և այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»։
Հայաստանի նախագահն անհիմն է համարել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ցուցաբերած Թեհրանի գաղտնի աջակցության մասին լուրերը։
Պիտակ