Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կդասավանդվի հայոց լեզու
Դեկտեմբեր 24, 2021 13:38 Asia/Tehran
Ս/թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՄՄՀՊԻ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովի կողմից։
Համաձայնագրով նախատեսվում է ձեռնարկել ռուսաստանյան բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացը, ձևավորել հարթակ հայագիտության բնագավառում ուսումնասիրությունների համար, ինչպես նաև խթանել համագործակցություն ՄՄՀՊԻ-ի և հայաստանյան բուհերի միջև:
slim.am
Պիտակ