ՄՊՀ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի ռուսական ընկերության վերահսկողության տակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i159948-ՄՊՀ_Զանգեզուրի_պղնձամոլիբդենային_կոմբինատի_մոտ_60_ը_կանցնի_ռուսական_ընկերության_վերահսկողության_տակ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 14:13 Asia/Tehran
  • ՄՊՀ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի ռուսական ընկերության վերահսկողության տակ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ։

Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Գեւորգյանի խոսքով՝ սա այս տարվա ամենախոշոր գործարքն է։  «Օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում այս տարի սա ամենախոշոր գործարքն էր»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

Նա նշեց, որ մեկ այլ խոշոր գործարք իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում։

«Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը ձեռք են բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից»,-հայտնեց Գեւորգյանը։

news.am