Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i160024-Վլադիմիր_Պուտինը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Նիկոլ_Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 09:02 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։

Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ մյուս կառույցների շրջանակում։ Դա համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։

Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

armeniasputnik.am