Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i160704-Վաղարշակ_Հարությունյանը_նշանակվել_է_Ռուսաստանում_ՀՀ_դեսպան
Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 13:28 Asia/Tehran
  • Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան

Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Վաղարշակ Հարությունյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,–նշված է Սարգսյանի հրամանագրում։

Միաժամանակ, մեկ այլ հրամանագրով էլ Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

armeniasputnik.am