Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i160952-Անհայտ_անձինք_հայտնել_են_Մոսկվայում_Հայաստանի_և_Բելառուսի_դեսպանատներում_պայթյունի_սպառնալիքի_մասին
Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 12:10 Asia/Tehran
  •  Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում  պայթյունի սպառնալիքի մասին

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՏԱՍՍ-ի՝ իրավապահ մարմինների աղբյուրները:

«Նախորդ օրը հայտնի է դարձել, որ պայթյունի սպառնալիքով նամակ է ուղարկվել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային հասցեներին: Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Նրա խոսքով՝ շենքերը ուսումնասիրվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

armenpress.am