Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i161488-Անդրանիկ_Հովհաննիսյանն_ընտրվել_է_ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_խորհրդի_փոխնախագահի_պաշտոնում
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 13, 2022 13:58 Asia/Tehran
  • Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Թվիթեր»-ում Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական էջը:

(The Human Rights Council has elected Ambassador Andranik Hovhannisyan, Permanent Representative of #Armenia to the United Nations Office at Geneva, to serve as a vice-president for 2022.

Mr. Hovhannisyan was elected from the Eastern European group of States. pic.twitter.com/BpvGWMBsY6

— UN Human Rights Council (@UN_HRC) January 12, 2022)

2022 թվականին խորհուրդը նախագահելու է Արգենտինան: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:

armenpress.am