Հայաստան է եկել ԱՄՆ պատվիրակությունը և առաջարկներ արել հայկական կողմին
https://parstoday.ir/hy/news/armenia-i162202-Հայաստան_է_եկել_ԱՄՆ_պատվիրակությունը_և_առաջարկներ_արել_հայկական_կողմին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 16:00 Asia/Tehran
  • Հայաստան է եկել ԱՄՆ պատվիրակությունը և առաջարկներ արել հայկական կողմին

Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել գործող ծրագրերի շրջանակներում համագործակցության զարգացումը։

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: Մարտիկյանը կարևորել է համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության և կրթության բնագավառներում, առաջարկել նոր ջանքեր ներդնել այդ փոխգործակցության զարգացման համար:

Ամերիկյան կողմն իր հերթին հանդես է եկել մի շարք առաջարկներով, այդ թվում՝ վիրավոր զինվորների վերականգնողական ծրագրերի, արտակարգ իրավիճակներում արձագանքման համակարգերի զարգացման ուղղությամբ:

Այցի ընթացքում բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում, մասնակցել օրերս Կոսովոյից վերադարձած հայ խաղաղապահների հերթափոխի դիմավորման արարողությունը։ Պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։ Այցելել են նաև ՊՆ զինվորական հոսպիտալ, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ ձեռք բերված դաշտային հոսպիտալի տեխնիկական միջոցների հանձնման արարողությունը:

armeniasputnik.am