Երևանից Ստամբուլ մեկնող առաջին օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայնում
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է , որ փետրվարի 2-ից սկսվել են փոխադարձ թռիչքները դեպի Հայաստան։ FlyOne Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն այսօր սկսել է թռիչքները Հայաստանից Թուրքիա, արդեն ժամանել է Ստամբուլի օդանավակայան։
Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է որ , որ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքում որոշվել է սկսել փոխադարձ թռիչքները։ Իրականացվել է Երևան-Ստամբուլ առաջին չվերթը, որը նախաձեռնվել էր Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել է 64 ուղևոր՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում ժամը 20.40-ին։
http://slim.am