Ռուսական կործանիչները ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i163466-Ռուսական_կործանիչները_ուսումնական_թռիչքներ_են_կատարել_Հայաստանում
Հարավային ռազմական օկրուգի կործանիչ ավիացիայի անձնակազմերը ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչներով ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել «Էրեբունի» ավիաբազայից: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2022 16:06 Asia/Tehran
  • Ռուսական կործանիչները ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանում

Հարավային ռազմական օկրուգի կործանիչ ավիացիայի անձնակազմերը ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչներով ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել «Էրեբունի» ավիաբազայից: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Անձնակազմերը օդերևութաբանական բարդ պայմաններում օդաչուական բարդ տարրերով ուսումնամարտական խնդիրներ են կատարել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զինծառայողները օդանավի վթարային վայրէջքի վարժանքներ են կատարել շարժիչների մեկ խափանման դեպքում, ինչպես նաև սահմանափակ տեսանելիության ժամանակ աերոզոլային և ծխածածկույթների կիրառման պայմաններում, պայմանական հակառակորդի կողմից ավիացիոն հարվածի հետևանքով թռիչքուղու մասնակի քայքայման դեպքում: Վարժանքներին ավելի քան 10 ինքնաթիռ է մասնակցել։

«Վիտյազներ» ավիախումբը բարձրագույն պիլոտաժի հնարքներ է ցուցադրում Երևանի երկնքում

armeniasputnik.am