Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին
Վարչապետը կոմպոզիտորի հետ հանդիպման ընթացքում քննարկել է մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
«Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Վարչապետն անգնահատելի է համարել Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Նշենք, որ իրանահայ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը 2019 թվականին դարձավ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան՝ Իրանի կողմից:
Լորիս Ճգնավորյանը ծնվել է Իրանում 1937 թվականին։ 1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Լոնդոնում: 1978 թվականին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։
Ճգնավորյանը 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է եղել:
Գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ։
https://armeniasputnik.am/20220204/nikvol-pashinjany-hjurynkalel-e-kvompvozitvor-lvoris-tshgnavvorjanin-38331647.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio