Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i163552-Նիկոլ_Փաշինյանը_հյուրընկալել_է_կոմպոզիտոր_Լորիս_Ճգնավորյանին
Վարչապետը կոմպոզիտորի հետ հանդիպման ընթացքում քննարկել է մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2022 09:03 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին

Վարչապետը կոմպոզիտորի հետ հանդիպման ընթացքում քննարկել է մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետն անգնահատելի է համարել Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:

Նշենք, որ իրանահայ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը 2019 թվականին դարձավ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան՝ Իրանի կողմից:

Լորիս Ճգնավորյանը ծնվել է Իրանում 1937 թվականին։ 1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Լոնդոնում: 1978 թվականին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։

Ճգնավորյանը 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է եղել:

Գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ։

https://armeniasputnik.am/20220204/nikvol-pashinjany-hjurynkalel-e-kvompvozitvor-lvoris-tshgnavvorjanin-38331647.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio