«Freedom House»-ը Հայաստանի խորհրդարանին կոչ է արել չեղարկել վիրավորանքը քրեականացնող օրենքը
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված իշխանությունների նկատմամբ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով:
Կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշված է․
«Այս օրենսդրության կիրառումը, որը միայն 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սահմանափակող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա:
Կոչ ենք անում խորհրդարանին՝ չեղարկել այս օրենքը, որն այսքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում»։
aysor.am