«Freedom House»-ը Հայաստանի խորհրդարանին կոչ է արել չեղարկել վիրավորանքը քրեականացնող օրենքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i163610-freedom_house_ը_Հայաստանի_խորհրդարանին_կոչ_է_արել_չեղարկել_վիրավորանքը_քրեականացնող_օրենքը
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված իշխանությունների նկատմամբ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2022 16:37 Asia/Tehran
  • «Freedom House»-ը Հայաստանի խորհրդարանին կոչ է արել չեղարկել վիրավորանքը քրեականացնող օրենքը

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված իշխանությունների նկատմամբ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով:

Կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշված է․

«Այս օրենսդրության կիրառումը, որը միայն 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սահմանափակող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա:

Կոչ ենք անում խորհրդարանին՝ չեղարկել այս օրենքը, որն այսքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում»։

aysor.am