Ադրբեջանը մտադիր է ջնջել եկեղեցիներից հայերեն գրությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i163622-Ադրբեջանը_մտադիր_է_ջնջել_եկեղեցիներից_հայերեն_գրությունները
Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2022 08:36 Asia/Tehran
  • Ադրբեջանը մտադիր է ջնջել եկեղեցիներից հայերեն գրությունները

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Կարիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ», գրում է Eurasianet-ը։

Նա հավելել է, թե խումբը բաղկացած է լինելու «տեղի և արտերկրի մասնագետներից»։

Որպես հիմնավորում ադրբեջանցիները պնդում են, թե իրականում այդ եկեղեցիները ոչ թե հայկական են, «այլ Կովկասյան Աղվանքի ժառանգությունն են»։ Առաջին անգամ 20-րդ դարի 50-ականներին այդ կեղծ թեզն առաջ քաշած ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիյաթովի այդ տեսությունը, որը չի ընդունում պատմաբանների մեծ մասը, որդեգրել է Ադրբեջանի կառավարությունը։

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։

Ադրբեջանում որդեգրել են հայկական եկեղեցիները աղվանական հայտարարելու տեսությունը և դա օգտագործելով` փորձում են հանել հայերին Կովկասի պատմությունից։

https://panarmenian.net/m/arm/news/298297

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio