Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i163708-Ժողովրդավարությունից_դեպի_բռնապետություն_Հայաստանը_սլանում_է_միջազգային_կառույցների_գործուն_աջակցությամբ._Վարդևանյան
Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի. Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2022 13:57 Asia/Tehran
  • Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան

Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի. Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնագիտական համայնքի համար հստակ էր Դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին:

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Դատավորի կալանքը տրվեց` Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:

Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը.

news.am/