Ադրբեջանից 8 հայ ռազմագերի է վերադարձել
Փետրվար 07, 2022 14:08 Asia/Tehran
Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։Նրանց անուններն են. Թարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ:
Պիտակ